Ծովափնյա սեզոնը տարվա ամենասպասված պահն է։ Մենք դրան սպասում ենք շատ երկար և վայելում շատ քիչ։ Այդուհանդերձ, այն պատրաստությունը, որ կանայք տեսնում են լողափ գնալուց առաջ, թվում է մի ամբողջ ծիսակարգ։ Լողազգեստը, համենայն դեպս, ամենակարևոր բանն է անթերի լողափնյա տեսք ունենալու համար։ Եթե այն հարմար է և գեղեցիկ, ապա հանգիստը կարելի է արդեն հաջողված համարել։ Այսօր կխոսենք ամենանորաձև լողազգեստների մասին։ Խորհուրդ ենք տալիս կատարել վերջնական ընտրությունը ըստ ձեր մարմնի կառուցվածքի։

Վինտաժ Լողազգեստներ

Բարձր գոտիով լողազգեստները նորաձև էին 50-ական թվականներին։ Կարելի է ասել, որ դրանց վերադարձը տարբեր պատճառներով բավական դուր է եկել շատ կանանց։ Մինչ որոշները հավանում ենք դրանց ձևը, մյուսները գնահատում են որովայնը պակելու խելացի լուծումը։ Առանց ավելորդությունների, այս վինտաժ լողազգեստները աչքի են ընկնում գունային և դիզայներական գեղեցիկ համադրություննեով։ Պուտիկավոր, միատոն և գծավոր տարբերակներն ամենատարածվածն են։

Վինտաժ Լողազգեստներ

 

 

Մինի Բիկինի

Եթե դուք ունեք անթերի կառուցվածք և ձեզ չեն կաշկանդում մինի բիկինիները, ապա ձեր առաջ բացվում է լողազգեստների լայն ընտրություն։ Սա կատարյալ տարբերակ է միատոն արևայրուք ստանալու համար։ Վերջերս կանայք ընտրում են մինի բիկինիի այն տեսակները, որոնց կրծքկալն ու վարտիքը տարբեր գույն ունեն։

 

Լողազգեստ-Հալթեր

Այս սեզոնի նորույթը լողազգեստ-հալթերն է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Սրանք միակտոր լողազգեստներ են հարմարավետ օձիքներով, որոնք կապվելով վերևի մասում ընդգծում են ուսերը։

 

Սպորտ-շիկ

Սպորտայինի սիրահար աղջիկներին առաջակում ենք թոպերի և ձիգ վարտիքների հաղթարշավ։ Այս համադրությունը ոչ միայն շատ հարմարավետ է լողափին վոլեյբոլ և ծովում/լողավազանում ջրային խախեր խախալու համար, այլ նաև շատ գեղեցիկ է նայվում սպորտային աքսեսուարների և կոշիկների հետ։ Սպորտ-շիկ լողազգեստով կարող եք լողափը գրավել։

 

Տանկինի

Նորաթուխ մայրիկների ամենասիրելի լողզազգեստը դարձել է նորաոճ տանկինին։ Այն իրենից ներկայացնում է կիպ վարտիքի և ազատ ոճի թեթև թոփերի համադրություն։ Սրանք հարմար են նաև այն կանանց համար, ովքեր ցանկանում են պաշտպանել մաշկը արևի ուղիղ ճառագաթներից։ Թոփերը կարող են տարբեր լինել, բայց դրանք հիմնականում երկար են և ծածկում են որովայնը։