Սանրվածքի կամ նոր կտրվածքի ընտրության հարցում կանայք սովորաբար երկար են մտածում։ Սա այն դեպքերից է, երբ արդյունքը կարող է լինել կամ շատ լավ, կամ շատ վատ։ Հարկավոր է առաջին հերթին պրոֆեսիոնալ վարսահարդարի և ոճաբանի խորհրդատվություն, հատկապես երբ խոսքը կարճ կտրվածքի մասին է։ Այսօր խոսելու ենք 3 լավագույն կարճ սանրվածքնեի մասին, որոնք սազում են գրեթե բոլոր դեմքի կառուցվածքներին և մազերի տեսակներին։

<<Պիկսի>> (pixie)

Թերևս ամենահամարձակ կտվածքը կանանց համար պիկսի կտրվածքն է։ Այն ամենակարճն է բոլոր կարճ սանրվածքնեի մեջ և պահանջում է հատուկ զգուշություն։ Լինելով Հոլլիվուդյան հայտնի աստղերի ամենանորաձև ընտրությունը, պիկսին ունի տղամարկանց սանրվածքների ազդեցությունը, որ շատ կանանցից խլում է նրբությունն ու կանացիությունը։ Այդուհանդերձ, այն շարունակվում է համարվել լավագույն կարճ սանրվածքներից, քանի որ հիանալիորեն ընդգծում է դեմքի կառուցվածքը և եթե բախտի բերմամբ դուք ունեք գրավիչ դեմք, ապա մեծ է հավանակնությունը, որ այս սանրվածքը կարող է դառնալ ձեր այցեքարտը։ Մյուս կողմից այն շատ հարմար է և օրիգինալ։ Կանայք արդեն գտել են պիկսկին ավելի կանացի դարձնելու լուծումներ, ինչպիսիք են բաց գույները, վառ ընդգծումները և ալիքավոր/գանգուր սանրվածքները։

Պիկսի

Կարե/Բոբ

Թվում է, թե կարեն այլևս երբեք դուրս չի գա նորաձևությունից։ Այն շարունակում է բազմաոճ և հետաքրքիր փոփոխություններ կրել ամեն տարի նոր բան առաջարկելու մոլլի ցանկությամբ։ Այժմ մենք տեսնում ենք կարեի միլլիոնավոր տարբերակներ, որը մեզ թույլ է տալիս գտնել ամենասազականը մեր դեմքի համար։ Ոճաբաններն առաջարկում են ֆրանսիական ոճի շատ կարճ, դասական Կլեոպատրա ոճի, շերտավոր, գանգուր, ալիքավոր, բոբ և լոբ (բոբի երկար տեսակը) կտրվածքների ու սանրվածքների թարմացված տարբերակները։

Կիսակարճ/Ասիմետրիկ Կտրվածքներ (half-bob half-pixie, shaved bob, grown out pixie և այլն)

Ամենհետաքրքիր և ստեղծարար լուծումերը երբեմն իրենց բաժին ոգեշնչումը ստանում են ամենահասարակ բաներից։ Այսպես, օրինակ պիկսի և բոբ կտրվածքների միախառնուրդից կարելի է ստանալ հրաշալի սանրվածք, որն ընդգծում է մեր դեմքը մի կողմից և նրբորեն շրջանակում այն մյուս կողմից։ Սրանք անահավասար կամ այսպես կոչված ասիմետրիկ սանրվածքներ են վարսերի շերտավոր կտրվածքների խելացի միաձուլումով։ Դրանք կարող են ծածկել շատ թերություններ և ուշադրությունը պահել հետաքրքիր և գեղեցիկ համդրությունների վրա։