Նորաձևության հետ համահունչ քայլելը ասել է, թե ոճային ամենատարբեր փոփոխությունների գնալ  տարվա յուրաքանչյուր եղանակի համար։ Երբ հերթը հասնում է դիմահարդարմանը, մենք սովորաբար հեռու չենք գնում մեզ արդեն ծանոթ թրենդներից և ոգեշնչող գաղափարներից։ Եվ չնայած այս ամենին, մենք միևնույն է սիրում ենք գունային տարբեր կոմպոզիցիաներր ստեղծել շպարի մեր փոքրիկ գաղտնարանում։ Ժամանակն է բացահայտել աշուն 2017-ի լավագույն դիմահարդարման կանոնները։ Աշունը տարվա ամենագունեղ եղանակն է, որ ստիպում է մեզ բացել դռները ամենավառ երանգների և ամենառոմանտիկ դիմահարդարման լուծումների առջև։

Սուրմա (arty eyeliner)

Աշուն 2017-ի լավագույն թրենդներից է սուրմայի նորաձև տեսակը։ Դասական և հասարակ սուրմային և աչքերն ընդգծող մատիտին այսօր փոխարինելու է եկել ավելի կատարելագործված և հետաքրքիր տարբերակ։ Այժմ կարող եք օգտագործել ավելի վառ գույներ հասարակ սև մատիտի կամ սուրմայի փոխարեն, և փորձեք ավելի ստեղծարար մոտեցում ցուցաբերել ավանդական սուր եզրերի և ուղիղ գծերի փոխարեն։ Կարելի է կիրառել երկշերտ սուրմայի գաղափարը։

Սուրմա (arty eyeliner)

 

Վառ Ստվերաներկ

Ինչ վերաբերում է ստվերաներկին, ապա այս տարի աշունը խոստանում է ավելի վառ և աչքի ընկնող լինել։ Ընտրում ենք գունեղ ստվերաներկեր աշնան մեղմ երանգներին համահունչ։ Կարող եք ձուլել փիրուզագույն, մուգ շագանակագույն, կապույտ, կանաչ և այլ արտահայտիչ երանգները տոնական ոսկեգույն, արծաթագույն և բազմերանգ փայլերի հետ պահպանելով բավարար ներդաշնակություն։

Վառ Ստվերաներկ

 

Սարդոստայն Թարթիչներ

Սրանք ամենաթավ և արտահայտիչ թարթիչներն են, որ մենք երբևէ կտեսնենք նորաձևության մեջ։ Սարդոստայն թարթիչնեի գլխավոր միտումը ուշադրությունը աչքերի վրա պահելն է։ Այստեղ ոչ այնքան կարևոր է թարթիչների երկարությունը, որքան դրանց խիտ և հավասարակշռված դասավորությունը։ Դրանք պետք է որքան հնարավոր է հատիկ-հատիկ երևան միևնույն ժամանակ պահպանելով խտությունը։

Սարդոստայն Թարթիչներ

 

<<Համբուրած>> Շուրթեր (kissed lips)

Ճիշտ ընտված շրթներկը գրեթե միշտ դառնում է համար մեկ գրավականը գրավիչ և կանացի տեսք ունենալու համար։ Այս սեզոնին ավելի նորաձև են բնական գույները։ Նույնիսկ ամենամուգ մաշկի դեպքում հնարավոր է գտնել ամենահամահունչ և գեղեցիկ բնական շրթներկը։ Հետևելով նորաձևության վերջին կանոններին կարող եք կարարյալ տեսքի բերել ձեր շուրթերը ընդգծելով դրանք մուգ կարմիր,վարդագույն և փայլուն շրթներկերով թեթևակի համբուրված տեսք հաղորդելով դրանց։

<<Համբուրած>> Շուրթեր (kissed lips)

 

Վարդագույն Երանգներ

Բնական դիմահարդարման շրջանակներում վարդագույնի օգտագոծումը շատ տեղին է։ Այս աշնանը առաջարկում ենք խնայել ձեր մաշկը և հետևել բնական դիահարդարման օրինակներին ընդգծելով դրանք վարդագույնի տարբեր երանգներով։

Վարդագույն Երանգներ